գլխավոր Հասարակություն Արմեն Գրիգորյանը, Մհեր Մկրտչյանն ու Հրանտ Թոխատյանը բողոքի ակցիա են անցկացնելու ու...

Արմեն Գրիգորյանը, Մհեր Մկրտչյանն ու Հրանտ Թոխատյանը բողոքի ակցիա են անցկացնելու ու կոչ են անում միանալ այլ մարդկանց

Դերասան, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է տեղադրել։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շառլ Ազնավուր (կինոՄոսկվա) հրապարակում։


Քանի որ Հայաստանը չունի իշխանիւթյուն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝

1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատել հայ գերիներին
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներ
Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ , ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։
Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային՝ կիսվեք ձեր ՖԲ էջերում»,-ասված է հայտարարության մեջ։