
Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է․
Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք լկտի սուտ են։ Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։
Ավելին Սոտքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։ Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում…Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոտքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։ Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։ Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։ Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի։
Հ.Գ. Բոլոր լինկերը՝ մեկնաբանություններում։
Նշենք, որ httpRAzm.info-ն ավելի վաղ հրապարկում էր արել՝ գրելով․
Ադրբեջանցիները Սոտքի ոսկու հանքի տարածքում են։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանք մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում: Չնայած այս պնդմանը, կարող ենք հաստատել, որ պատգամավոր Շաքե Իսայանի տարածած այս տեսանյութն իրոք նկարահանվել է Սոթքի հանքի տարածքից, տեսանյությում երևացող ճանապարհը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի այս (40.225875516675835, 45.99280744881284) հատվածն է:
Քարտեզի հղում՝ https://www.google.com/…/@40.2269243,45…/data=!3m1!1e3
Նշենք, որ պատգամավորը տեսանյութը ուղեկցել է նաև «Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել» գրությամբ, բայց տեսանյութում երևացող հատվածը դարպասներից ճանապարհով շուրջ 3 կմ հեռու է, թեև երևացող շարասյունը շարժվում է հենց այդ ուղղությամբ: