
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: