գլխավոր Գլխավոր ՊՆ-ը հերքում է Սոթքի հանքավայր ադրբեջանցիների ներթափանցելու լուրը, բայց հանքի աշխատակիցներն այլ...

ՊՆ-ը հերքում է Սոթքի հանքավայր ադրբեջանցիների ներթափանցելու լուրը, բայց հանքի աշխատակիցներն այլ բան են պնդում

ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:

Առկա են տեսանյութեր, իսկ հանքավայրի ճակատագրից տեղյակ չէ կառավարությունից որևէ մեկը։

ArmLur.am-ի հետ զրույցում Սոթքի դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը նշեց, որ իր որդին Սոթքի ոսկու հանքավայրում է աշխատում, քիչ առաջ զանգել և տեղեկացրել է, որ ադրբեջանցիները մտել են հանք և ասել, որ ազատեն տարածքը:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը: