գլխավոր Իրադարձային Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի բնակավայրերում շարունակվում են բնակչության և ունեցվածքի տարհանումը: Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Նրա խոսքով այդ գործում Արցախի կառավարության կողմից  համապատասխան աջակցություն է ցուցաբերվում: Չնայած դրան ցանկալի է նաև կամավորական խմբերի մասնակցությունն ու լրացուցիչ տրանսպորտային միջոցների ընդգրկումը:

«Չնայած առայժմ պաշտոնական տեղեկության բացակայությանը՝ ամեն դեպքում իմ անմիջական պատասխանատվության ներքո տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում»,- մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով որ բնակիչներն ըստ հնարավորության  հիմնականում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության, ինչպես  նաև Արցախի բնակավայրեր: