գլխավոր Գլխավոր Շուրջ 30 հազար մարդ է վերադարձել Ստեփանակերտ․ քաղաքապետ

Շուրջ 30 հազար մարդ է վերադարձել Ստեփանակերտ․ քաղաքապետ

Շուրջ 30 հազար մարդ է վերադարձել Արցախի մայրաքաղաք, լրագրողներին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, հայտնում է РИА Новости-ն։

«Այսօր Ստեփանակերտում 28-30 հազար բնակիչ կա: Ամենադժվար ժամանակահատվածում քաղաքում մնացել էր 200-300 մարդ:

Կարծում եմ` բոլորը կվերադառնան, քանի որ խաղաղապահները եկել են պաշտպանելու: Նրանք Հայաստանում և Ռուսաստանում ապրելու տեղ չեն ունենա: Խաղաղապահների հետ մենք նորմալ շփվում ենք», – ասաց Սարգսյանը:

Բացի այդ, նա նշեց, որ Ստեփանակերտում ռազմական գործողությունների ընթացքում վնասված էլեկտրական ցանցերի գրեթե ամբողջությամբ արդեն վերականգնվել է: «Էլեկտրացանցերը վերականգնվել են 95-97%-ով, նույնը վերաբերում է նաև գազամատակարարմանը: Քաղաքի 80%-ում էլեկտրաէներգիա չի եղել: Բոլոր կառույցներն այժմ աշխատում են», – ասել է Սարգսյանը: