գլխավոր Գլխավոր Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր

Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր

News.am-ը գրում է․ Պատերազմից հետո զինվորներն անկայուն հոգեբանական վիճակում են, հյուծված են, բայց ապահովված չեն հանգստով, մինիմալ պայմաններով, բուժզննմամբ։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության  շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողի մայրը։

 «Երեխաները 45 օր պայքարել են՝ մահվան աչքերին նայելով։ Մենք բոլորս ընդունում ենք, որ իրենք ծառայող են, պարտավոր են։ Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերին 27-ից դիրք են պահել։ Ես տվյալներն ունեմ փաստացի։ Պատերազմից հետո իրենք բոլորը շատ անկայուն հոգեբանական վիճակում են, հյուծված են։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ամբողջ բանակը տառապում է կորոնավիրուսով, թութքով, դիզենտերիայով։ Եթե անգամ իրենք են դա շեշտում, ինչո՞ւ մինչև հիմա մեր երեխաները ապահովված չեն հանգստով, մինիմալ պայմաններով, բուժզննմամբ։ Մենք ոչ մի ֆինանսական աջակցություն չենք ուզում որևէ պետական ատյանով։ Մենք պատրաստ ենք մեր երեխաներին տանել բուժզննման, ապահովել իրենց հանգիստը։ Գոնե 20–օրյա ժամկետով հանգիստը ապահովեք մեր երեխաների համար, որ մեր երեխաներին կարգի բերենք։ Հետագա ծառայությունը ինչպես կկազմակերպվի, արդեն համապատասխանան մարմինները կորոշեն», -պատմեց նա։