գլխավոր Տեխնո Աշխարհը կարող է ընկղմվել կիբերքաոսի մեջ․ Լավրով

Աշխարհը կարող է ընկղմվել կիբերքաոսի մեջ․ Լավրով

Աշխարհին սպառնում է «կիբերքաոը», եթե տեղեկատվական անվտանգության ոլորտում չլինեն ունիվերսալ պայմանավորվածություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ-ի և Բելառուսի արտգործնախարարների կոլեգիայի նիստին։

«Մեր օրակարգում այսօր միջազգային տեղեկատվական անվտանգությունն է։ Լիբիայում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են այդ խնդրահարույց ոլորտում գործակցության անհրաժեշտությունը։ Ընդ որում, ոչ թե մասնակից գործակցության, այլ բացառապես աշխարհի բոլոր երկրների մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ առանց ունիվերսալ պայմանավորվածությունների, աշխարհին սպառնում է կիբերքաոսը, ինչի հետևանքները կարող են աղետալի լինել»,- ասել է Լավրովը։

Լավրովւ խոսքով, հենց կիբերպատերազմի պայմաններում և արտաքաին միջատմության հետևանքով է  աճում հակաիրավական ակտիվությունը և տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հանցավոր նպատակներով։