
ԱՄՆ-ը և ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի և Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն էլ թաքցնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների և Արեւմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջև: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, ճիշտն ասած, արևմտյան առաջնորդները դա առանձնապես չեն Էլ թաքցնում»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:
ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: