գլխավոր Գլխավոր «Կանխիկ գումարը բերվել է յոթ կոնտեյներներով»․ Կիևում բնակվող թուրք սպան պատմել է`...

«Կանխիկ գումարը բերվել է յոթ կոնտեյներներով»․ Կիևում բնակվող թուրք սպան պատմել է` ինչպես է զենք վաճառել Սիրիային

Թուրքիան ապօրինի կերպով զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակներ է մատակարարում Ասիայի և Աֆրիկայի թեժ կետերին: Ինչպե՞ս է դա պատահում, «Страна»-ին պատմել է ապօրինի մատակարարումների անմիջական մասնակիցը՝ թուրքական հատուկ ջոկատայինների պաշտոնաթող սպա Բոզկիր Նուրի Գյոհանը:

Այն մասին, որ Բոզկիր Նուրին ժամանակին մասնակցել է Թուրքիայից Մերձավոր Արևելք զենքի ապօրինի մատակարարմանը «Страна»-ին պատմել է քաղաքական էմիգրանտ, լրագրող Յունուս Էրդողլուն։ Ինքը՝ Բոզկիր Նուրի Գյոհանը, հաստատել է այս տեղեկությունը և լրագրողին տված հարցազրույցում մանրամասն պատմել իր գործունեության մասին:

Ըստ Բոզկիր Նուրիի, նա հեռացվել է բանակից ՝ ապագա նախագահ Ռեջեփ Էրդողանի ՝ իշխանության եկած կողմնակիցների կողմից թուրքական զինված ուժերի հերթական «մաքրման» արդյունքում՝ անհավատարմության կասկածանքով: Բոզկիրը 2007թ-ին բանակից՝ յուզբաշի – կապիտանի կոչումով զորացրվելուց հետո անցել է բիզնեսի: Եվ դրանում նրան օգնեցին արտասահմանյան լայն շփումները, որոնք սպան ձեռք է բերել թուրքական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներում ծառայության ընթացքում:

Հատուկ նշանակության ջոկատում ծառայելիս Բոզկիր Նուրիի գործուղումների աշխարհագրությունը տպավորիչ է. նա առաքելություններ է իրականացրել Վրաստանում, Իրանում, Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում և Ադրբեջանում: «Բոզկիր Նուրի» ընկերությունից ապրանքների հիմնական ստացողները Սիրիայում գտնվող թուրքոման ցեղերն էին, որոնք այդ ժամանակ արդեն դժվարությունների մեջ էին:

2012-ին, երբ Սիրիայում քաղաքացիական բախումները վերաճեցին բացահայտ պատերազմի, Բոզկիր Նուրի Գյոհանը առաջարկ ստացավ իր սիրիացի գործընկերոջից՝ թուրքոման զինված ուժերի դաշտային հրամանատար Խալիլ Խարմիդից: Սիրիացին խնդրել է մարդասիրական բեռների մատակարարումից անցնել զենքի մատակարարումներին:

Միևնույն ժամանակ, Խալիլ Խարմիդը երաշխիք է տվել, որ թուրքական իշխանությունները բարենպաստ վերաբերմունք կցուցաբերեն նման բիզնեսի նկատմամբ: Եվ նա Բոզկիրին ներկայացրել է թուրքական Ազգային հետախուզական ծառայության (ԱՀԾ) սպաներին, որոնց հսկողության տակ էլ պետք է իրականացվեր զենքի մատակարարումը: Սիրիացին հիմնականում հետաքրքրված էր փոքր զենքով, նրանց համար զինամթերքով, ձեռքի հրթիռային համակարգերով, պայթուցիկ նյութերով և զենքի պահեստամասերով:

Զենքի մատակարարման ֆինանսավորումը, ինչպես ասել է Բոզկիր Նուրին, իրականացվել է բավականին օրիգինալ եղանակով. յոթ կոնտեյներ հասել է Սիրիայի սահմանակից Թուրքիայի քաղաք՝ կանխիկ փողով բեռնված:

«Եթե սեթական աչքերով տեսած չլինեի, ապա երեբեք չէի հավատա, որ նման բան հնարավոր է։ Յոթ կոնտեյներ՝ կանխիկ դոլարով, ուղարկվել էին Քաթարից։ Դրանք բեռնաթափվել են իմ ներկայությամբ՝ գաղտնի պայմաններում, և այդ ամենը հսկում էր հետախուզությունը։ Փողն անարգել ստանում էի անձնական հայտով, այնքան, որքան անհրաժեշտ էր հերթական խմբաքանակը ձեռք բերելու համար ։ Ես կեղծ մարդու անունով գրանցել էի ընկերություն։ ԱՀԾ-ի աջակցությամբ ինձ տրվեց զենքի պաշտոնական վերջնական գնորդի փաստաթուղթ, որում էլ նշված էին Թուրքիայի զինված ուժերը։ Այսինքն ՝ ես պաշտոնապես զենք էի գնում, իբչև թե թուրքական բանակի համար ։ Զենք գնելուց և ստանալուց հետո ես այն տեղափոխում էի իմ պահեստ, և դրանից հետո արդեն սահմանով ուղարկում էի թուրք-սիրիական ջոկատներին։ Սիրիական կողմը լիովին վերահսկվում էր դաշտային հրամանատար Հալիլ Հարմիդի կողմից. Նա պատասխանատու էր ապրանքի ընդունման համար», – ասում է պաշտոնաթող զինվորականը։

Ըստ Բոզկիր Նուրի Գյոհանի, նա զենք է ձեռք բերել ամբողջ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2012-ից 2015 թվականներին: Այսինքն ՝ մատակարարները հիմնականում նախկին Վարշավայի պայմանագրի և ԱՊՀ-ի երկրներն էին ( թեև հիշեցնենք՝ պայմանագրերը պաշտոնապես ձևակերպվում էին՝ որպես Թուրքիա զենքի մատակարարում):

Զենքերի միջին խմբաքանակը, կախված «արտադրանքի» տեսակից, արժեր 2-ից 4 միլիոն դոլար: Բոզկիր Նուրի Գյոհանը զենք վաճառողներին նույնպես վճարել է կանխիկ գումարով. թոշակառու սպան և նրա օգնականները մեծ ճամպրուկներով և պայուսակներով գումարը տեղափոխում էին արտերկիր: Թուրքական ԱՀԾ-ն երաշխավորում էր նաև անվտանգությունն ու անարգել կանխիկի փոխադրումը սահմանից այն կողմ:

2012-ից 2015 թվականներին Բոզկիր Նուրի Գյոհանը զենքով 49 տրանսպորտ է մատակարարել թուրոքմաններին: Թուրքիայում զենքի փոխադրումները, որոնք Բոզկիր Նուրիի պահեստից դուրս էին բերվում դեպի թուրք-սիրիական սահման, քողարկվում էին. սննդամթերք ու բանջարեղեն էին բարձում արկղերի վերնամասում: Բայց դա պարզապես լրացուցիչ նախազգուշական միջոց էր նրանց համար, ովքեր տեղյակ չէին այդ ամեն ինչից՝ թուրքական ոստիկանության և սահմանապահների համար: Թուրք-սիրիական սահմանով զենքի փոխանցումը վերահսկվում էր ԱՀԾ-ի կողմից: Բոզկիր Նուրին իր սիրիացի գործընկերներին ապրանքներ առաքելիս նկատում է, որ իր տեղափոխած զենք ու զինամթերքի վերջնական արժեքը արհեստականորեն բարձրացվում է:

«Զենքերի գնման և փոխադրման ընթացքում յուրաքանչյուր խմբաքանակի արժեքն աճել է միջինը 2-3 միլիոն դոլարով: Կանխիկ գումարը տարվել է բազայից՝ իբր ապրանքը վճարելու համար: Բայց այս գումարը ինձ չհասավ: Ինձ տալիս էին գումարներ, որոնք բաժին էին ընկնում զենք վաճառողներին: Ապրանքների իրական արժեքի և վերջնական տարբերությունը վերցրել են մարդիկ ԱՀԾ-ից: Նրանք ինձ բավականին համեստ վճարեցին. ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար ես ստանում էի 10 հազար դոլար: Ես որոշեցի հանձնել զենքի հիսուներորդ բեռը ինքս՝ առանց զգուշացնելու թուրքական հետախուզության համակարգողներին», – բացատրում է Բոզքիր Նուրի Գյոհանը: Այս առաքումը վերջինն էր զենքի գործարարի կարիերայում:

Բեռը, պարզապես արտաքին տեսքի համար, սոխի արկղերով վագոնի մեջ քողարկված, կանգնեցվել է ճանապարհին՝ Թուրքիայի պարեկային ոստիկանության կողմից: Մեքենան պատկանում էր Բոզկիր Նուրի Գյոհանի ընկերությանը: Հենց ԱՀԾ-ից իմացան զենքի խմբաքանակի պահման մասին, նրանք հանդիպեցին Նուրիի հետ և առաջարկեցին շտապ հեռանալ Թուրքիայից:

«Ի՞նչ տեղի ունեցավ հետագայում զենքի այս խմբաքանակի հետ, ես չգիտեմ: ԱՀԾ-ի մարդիկ կոշտ ասացին, որ ես հեռանամ, քանի դեռ ոստիկանությունը չի ձերբակալել ինձ: Երկու ժամ անց իմ անունը հայտնվեց ոստիկանության կողմից հետախուզվողների բազայում, նրանք ինձ համար տոմս գնեցին դեպի Ուկրաինա, որտեղ ես արդեն կին ու երեխա ունեի, և ինձ ուղեկցեցին օդանավակայան: Նրանք ասացին, որ ես պետք է դրսում լինեմ, մինչև նրանք լուծեն կալանավորված ապրանքների հետ կապված բոլոր հարցերը», – խոստովանել է Բոզկիր Նուրին:

Արտագաղթելով Ուկրաինա՝ նախկին հատուկ նշանակության զինծառայողը շարունակեց իր բիզնեսը. իր ընկերությունը շահեց մրցույթ Բանգլադեշին ուկրաինական KRAZ–ներ մատակարարելու համար: Բայց նա այլևս չէր կարող վերադառնալ Թուրքիա. ԱՀԾ-ի նախկին գործընկերները նրան հասկացրեցին, որ նա դարձել է «ավելորդ օղակ»:

Այնուամենայնիվ, 2018-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի մտերիմ ազդեցիկ գործարարները հանդես եկան բիզնես առաջարկով:

«Ավտոբուսներ, զրահամեքենաներ և տանկեր արտադրող թուրքական BMC կոնցեռնի ղեկավարի ազգական Ռեջեփ Սանջակը դիմեց ինձ: Սա BMC դուստր ձեռնարկության՝ ISIS-ի ղեկավարն է: Նա ինձ առաջարկեց սկսել զենք մատակարարել Ուկրաինայից Թուրքիա և հետագա երրորդ աշխարհի երկրներ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: Փոխարենը նա առաջարկեց ինձ «լուծել» Թուրքիայում առկա բոլոր խնդիրները և վերադառնալու հնարավորությունը: Դրանից հետո ես հայց ներկայացրեցի թուրքական դատարան զինվորական կոչումը վերադարձնելու պահանջով: Բայց ոչ մի օգնություն չեկավ: Եվ ես հրաժարվեցի համագործակցելուց: Թուրքական իշխանությունները քրեական գործ հարուցեցին իմ դեմ`վերագրելով ինձ գրող Նեջիփ Հաբլեմիտօղլուի սպանությունը, որը տեղի էր ունեցել 2002 թ.։ Ի դեպ, մեկ այլ անձ, որն այժմ գտնվում է թուրքական բանտում մեկ այլ գործով, վաղուց իր վրա էիր վերցրել սպանությունը: Ինձ նաև ակնարկեցին, որ ես այժմ վտանգավոր և անցանկալի վկա եմ Թուրքիայի հետախուզության կողմից զենքի ապօրինի գործարքների մեջ: Հետևաբար, Թուրքիայի իշխանություններն ինձ ընդգրկեցին Ինտերպոլի ցուցակում: Բայց Թուրքիայում նման վտանգավոր վկաների ճակատագիրն աննախանձելի է։ Օրինակ ՝ իմ ծանոթներից մեկը, որը նույնպես նախկին սպա էր, հանկարծ մահացավ թուրքական բանտում «սրտի կաթվածից», – ասում է Բոզկիր Նուրին:

2019 թվականի հուլիսի 10-ին Բոզկիր Նուրին կալանավորվեց Կիևում ՝ Թուրքիայի պահանջով: Բայց ուկրաինական դատարանները ոչ մի հիմք չեն գտել նրա արտահանձնման համար. նախկին զինծառայողը կացության թույլտվություն ունի Ուկրաինայում, նա այնտեղ ունի պաշտոնական և օրինական բիզնես:

Ճիշտ է, Բոզկիրն ինքը վախենում է, որ կարող է առևանգվել: Ինչպես, օրինակ, Թուրքիայի այլ քաղաքացիներ, որոնք դեմ էին Էրդողանին, և Ուկրաինայի տարածքից դուրս բերվեցին թուրքական հատուկ ծառայությունների միջնորդությամբ:

Ուստի, լրացուցիչ պաշտպանության նպատակով, նա քաղաքական ապաստան է խնդրել: Բայց ուկրաինական իշխանություններն այս հարցում դեռ որոշում չեն կայացրել: