գլխավոր Իրադարձային Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Դերբիի քաղաքային խորհուրդը (Մեծ Բրիտանիա) ընդունեց բանաձեւ ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ): Այս մասին հայտնում է Re:public of Artsakh տելեգրամյան ալիքը:

«Դերբիի քաղաքային խորհուրդը (Մեծ Բրիտանիա) ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև` Արցախի անկախության պաշտոնական ճանաչման վերաբերյալ: Դերբին Մեծ Բրիտանիայի առաջին քաղաքն է, որը նման բանաձև է ընդունել », – ասվում է հաղորդագրության մեջ։