գլխավոր Հասարակություն Շնորհակալություն ֆուտբոլային կախարդանքի համար. Կապառոսը` Մարադոնային

Շնորհակալություն ֆուտբոլային կախարդանքի համար. Կապառոսը` Մարադոնային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել ի հիշատակ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի:

«Շնորհակալություն  ֆուտբոլային ձեր խաղի, կախարդանքի և ամենի համար, ինչ արել եք մեր սիրելի մարզաձևի համար, որտեղ դուք Աստված եք: Դուք լեգենդ էիք և այսուհետ դուք կլինեք հավերժ»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կապառոսը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25-ին կյանքի 61-րդ տարում մահացել է աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան: