գլխավոր Գլխավոր iPhone 13-ը լիցքավորման անցք չի ունենա

iPhone 13-ը լիցքավորման անցք չի ունենա

Նոր սերնդի iPhone սմարթֆոններում, որոնք կներկայացվեն 2021 թվականին, Apple-ը կարող է հրաժարվել լարով լիցքավորումից։ Անհպում լիցքավորման նոր տեխնոլոգիայի մասին պատմել է հեղինակավոր ինսայդեր Ջոն Պոսսերը։ Ցանցային ինֆորմատորը հավաստիացնում է, որ  iPhone 13 շարքի հեռախոսներից նվազագույնը մեկը կլինի առանց մալուխային լիցքավորման անցքի։ Օգտատերերը կարող են լիցքավորել իրենց հեռախոսը բացառապես մագնիսային լիցքավորման MagSafe համակարգով։