գլխավոր Իրադարձային 🎥 Արգենտինայում հարգանքի տուրք են մատուցել Մարադոնայի հիշատակին

🎥 Արգենտինայում հարգանքի տուրք են մատուցել Մարադոնայի հիշատակին

Զանգվածային ծափահարությունների ժամանակը ընտրվել էր նրա խաղային համարին համապատասխան`10-ին. այս համարով նա խաղացել էր Արգենտինայի հավաքականում, որի հետ դարձել էր աշխարհի չեմպիոն։

Արգենտինայի բնակիչները չորեքշաբթի, տեղական ժամանակով ժամը 22-ին (Երևանի ժամանակով նոյեմբերի 26-ի առավոտյան) ծափահարել են ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնայի պատվին: Այդ մասին հայտնում է Ole արգենտինական հրատարակությունը:

Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: