գլխավոր Գլխավոր Վարչապետը պիտի հեռանա․ Գևորգ Գորգիսյան

Վարչապետը պիտի հեռանա․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իմքայլական Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան լուսավորական պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ պարտության խարանն իր վրա վերցնելու փոխարեն, վարչապետը մեղադրեց բոլորին․

«Ժողովրդին, զինված ուժերին, թասիբ չունեցողներին։ Ու մենք հույս ունեին, որ քաղաքական մեծամասնություն կազմող ուժը կպահանջի վարչապետի հրաժարականը, սակայն դա էլ չեղավ։ Ու պարտության խարանը տարածվում է ամբողջ հասարակության վրա։ Ու մենք ասում ենք, վարչապետը պիտի հեռանա»։