գլխավոր Իրադարձային Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստին գործադիրի որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ էր:

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ողջ չափը:

Նա նաև նշեց, որ կանի ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա: