գլխավոր COVID-19 Բայդենը խոստացել է դեկտեմբերից սկսել ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Բայդենը խոստացել է դեկտեմբերից սկսել ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Կորոնավիրուսային վարակի դեմ ամերիկացիների պատվաստումը կսկսվի դեկտեմբերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, գրում է eadaily.com կայքը:

Գոհաբանության տոնին ընդառաջ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում Բայդենը խոսել է  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում երկրի առաջընթացի մասին:

«Առաջին պատվաստումները կարող են տեղի ունենալ արդեն դեկտեմբերին: Այդ ժամանակ մենք պետք է մշակենք պատվաստանյութերի բաշխման ծրագիր, որպեսզի ամբողջ երկիրը հնարավորինս արագ պատվաստվի: Իրական հույս կա, այնպես որ համբերեք»,-ասել է քաղաքական գործիչը:

Մինչ այդ Բայդենn ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հետևել քաղաքացիական պարտականություններին` պաշտպանիչ դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահել:

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան  լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: