
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության բաշխումը, ընթացքի մեջ է բեռների բաշխումը բնակիչների և սոցիալական հաստատությունների միջև, РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է առաքված նյութերի բեռնաթափումը:
Ներկայումս ընթանում է բեռի բաշխումը բնակելի շենքերի հասցեներին և սոցիալական նշանակության օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասները: Մինչ օրս վնասված շենքերի ստուգումն ավարտվել է: