գլխավոր Հասարակություն TN․ Մարադոնայի վերջին խոսքերը

TN․ Մարադոնայի վերջին խոսքերը

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան չորեքշաբթի նախաճաշից հետո տեղեկացրել է, որ իրեն վատ է զգում ։ Այդ մասին հայտնում է արգենտինական TN հեռուստաալիքը:

«Ես ինձ վատ եմ զգում», – առավոտյան ասել է Մարադոնան ու գնացել իր ննջարան: Մի քանի րոպե անց նա մահացել է 60 տարեկան հասակում:

Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: