գլխավոր Սպորտ Նապոլիի մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ Մարադոնայի

Նապոլիի մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ Մարադոնայի

Իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի:

Դա հաստատել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսը ՝ Twitter- ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: