գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ում մահացել է Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը

ԱՄՆ-ում մահացել է Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը

Չորեքշաբթի Նյու Յորքում 86 տարեկան հասակում մահացել է Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Պրինստոնում գտնվող Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հայտարարությանը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ էր նաև Վուլֆենսոնը:

Համաշխարհային բանկի նախկին նախագահը մահացել է Մանհեթենի իր տանը: Վուլֆենսոնի որդին՝ Ադամ Վուլֆենսոնը The Washington Post թերթի լրագրողներին հաղորդել է, որ մահվան պատճառ է դարձել թոքաբորբին հաջորդած բարդացումը:

Էկոնոմիստը Համաշխարհային բանկի նախագահ է եղել 1995-ից 2005-ն ընկած ժամանակահատվածում: ՀԲ գործող ղեկավար Դևիդ Մելփասի հայտարարությունում նշվում է, որ այս պաշտոնում նա «սրել է աղքատության մակարդակի նվազմանն ուղված ուշադրությունը և կրկնապատկել կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը»: