գլխավոր Իրադարձային Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովը չեղարկվել է

Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովը չեղարկվել է

Եվրասիական տնտեսական համաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին, չեղարկվել է: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինա:

«Այդ հարցը քննարկվել է ԵՏՀ Խորհրդի նիստում, որը կայացել է երկուշաբթի: Հաշվի առնլով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշում է կայացվել համաժողովը չանցկացնել 2020 թվականի դեկտեմբերին»,-ասել է Մալկինան առցանց ճեպազրույցի ժամանակ:

Հոկտեմբերին Մալկինան հայտնել էր Եվրասիական տնտեսական համաժողովը դեկտեմբերին անցկացնելու բելառուսական կողմի նախաձեռնության մասին: