գլխավոր Գլխավոր Քաշաթաղում մինչև օրս փորձում են ճշտել Բերձորի կարգավիճակը

Քաշաթաղում մինչև օրս փորձում են ճշտել Բերձորի կարգավիճակը

Լուրեր էին պտտվում, որ Բերձորի բնակիչները 3 օր ունեն իրենց տները լքելու համար, քանի որ այն նույնպես պետք է անցնի ադրբեջանցիներին: Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարությունը հերքեց այս լուրը, ասելով, որ դեռ ոչինչ հայտնի չէ, դեռ նոր են փորձում ճշտել Բերձորի կարգավիճակը.

«Պաշտոնապես հայտարարում ենք ,որ ոչ մի բնակչի չի << հրամայվել >> ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։
Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին,իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։
Սա դեռ վարկած է,որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող,ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող <<հրամայել>> որ լքեն քաղաքը։
Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին,հույս ենք հայտնում,որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»:

Այսինքն Արցախի կառավարությունը Քաշաթաղի բնակիչների տարհանման համար դեռ որևէ քայլ չի արել, դեռ մի բան էլ հորդորում է բնակիչներին սպասել, այնինչ դեկտեմբերի 1-ին մնացել է ընդամենը 5 օր: