գլխավոր Գլխավոր Փարիզի կողմից Արցախի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ոչ էլ՝ Արցախին....

Փարիզի կողմից Արցախի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ոչ էլ՝ Արցախին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սենատի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՜չ Հայաստանին, ո՜չ Ղարաբաղի բնակչությանը, ո՜չ էլ Ֆրանսիային»-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն այս հայտարարությունը տրածեց Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո, որում վերջինս նշել էր. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»:

Հիշեցնենք, որ բանաձևի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»: