գլխավոր Իրադարձային Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

 Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին, ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «ԶԻԼ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Քննությունը շարունակվում է:

Հիշեցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: