գլխավոր Իրադարձային Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից՝ սպասվող հզոր փոթորիկի պատճառով

Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից՝ սպասվող հզոր փոթորիկի պատճառով

Հնդկաստանի Չեննայ քաղաքի ցածրադիր վայրերում բնակվող հարյուրավոր մարդիկ մարդիկ տարհանվել են սպասվող «շատ ուժեղ փոթորկին» ընդառաջ:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, ավելի քան 150 օգնության կենտրոններ են բացվել տարհանվածներին ապաստանելու համար: Նշվում է տարհանվածների թիվը հասել է 528-ի:

Հնդկաստանի օդերևութաբանական կենտրոնը հայտնել է, որ «Նիվար» փոթորիկն, ամենայն հավանականությամբ, քաղաքի ափերին կհարվածի նոյեմբերի 25-ի կեսգիշերից մինչև նոյեմբերի 26-ի առավոտյան ժամերն ընկած ժամանակահատվածում: Կանխատեսվում է, որ այն կուղեկցվի հորդառատ անձրևներով:

Քաղաքն ու դրա հարակից շրջաններն այսօր արդեն ուժեղ անձրևների և քամիների տակ են հայտնվել: Ենթադրվում է, որ հզոր ցիկլոնը կարող է վնասել տներն ու փողոցները, հոսանքազրկման պատճառ դառնալ, արմատախիլ անել ծառերն ու ավերել հացահատիկի դաշտերը: