գլխավոր Իրադարձային Ֆինանսների նախարարությունում 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար են ստացել պատերազմի թեժ...

Ֆինանսների նախարարությունում 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար են ստացել պատերազմի թեժ օրերին. Yerevan.today

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատերազմի ամենաթեժ օրերին 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին, այս մասին տեղեկացնում է Yerevan.Today–ը՝ նշելով, որ տեղեկությունը նախարարությունը պաշտոնապես հաստատել է։

«Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ  նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա  իրեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ  ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հետևաբար՝  լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով,  նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով  և 8 մլրդ դոլարի հասցված  ՀՀ պետական պարտքով»,– գրում է կայքը։