գլխավոր Իրադարձային Վրաստանի և Ուկրաինայի համար առաջարկվել է ստեղծել ՆԱՏՕ-ին անդամակցության նոր ձևաչափ

Վրաստանի և Ուկրաինայի համար առաջարկվել է ստեղծել ՆԱՏՕ-ին անդամակցության նոր ձևաչափ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ անհրաժեշտ է օգնել Ուկրաինային, Վրաստանին և այժմ նաև Բելառուսին՝ պաշտպանվելու քաղաքական միջամտություններից և պայմաններ ստեղծել կիբերանվտանգության համար: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

«Մի փորձեք մեծ գործարքներ կնքել Պուտինի հետ ի վնաս մեր սկզբունքների: Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման զոհասեղանին մի զոհեք այլ երկրներ: Մենք պետք է դիմագրավենք Ռուսաստանի ագրեսիային բոլոր ոլորտներում ՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ն: Քաղաքական միջամտություններից պաշտպանվելու և կիբերանվտանգություն ստեղծելու համար մենք պետք է օգնենք Ուկրաինային, Վրաստանին և այժմ նաև Բելառուսին պաշտպանել իրենց ինքնիշխանությունը: Ի հակադրում Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի մենք պետք է ավելացնենք ծախսերը»,-ասել է նա ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Վերշբոուն հավելել է, որ կա «արագ բարելավման հեռանկարի» բացակայության մասին գիտակցում:

ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Վրաստանի և Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար նպատակահարմար կլինի նոր` «ասոցացված անդամի» ձևաչափ ստեղծել:

«Ինչ ենք մենք անում  Ուկրաինայի և Վրաստանի միանալու ձգտումների հետ կապված. մենք խոստացել էինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց չենք մտածում, թե ինչպես կարող ենք դրան հասնել: Թերևս դա հնարավոր կլինի Ուկրաինայի և Վրաստանի համար ասոցացված անդամի նոր կարգավիճակի ստեղծման շնորհիվ » -ասել է Վերշբոուն: