գլխավոր Իրադարձային Ֆրանսիան ջանքեր է գործադրում ԼՂ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար

Ֆրանսիան ջանքեր է գործադրում ԼՂ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար

Ֆրանսիան կառուցվածքային ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիայի տեղական իշխանությունները հրավիրվում են միանալ այս նախաձեռնությանը՝ իրենց ներդրումը բերելով հիմնադրամին, որը կնպաստի նախաձեռնության շրջանակում նախատեսված միջոցառումներին»,- ասված է հաղորդագրության մեջ: