գլխավոր Իրադարձային Սիրիայում քուրդ աշխարհազորայինների տեղադրած ականների պայթյունից 21 թրքամետ զինյալ է զոհվել

Սիրիայում քուրդ աշխարհազորայինների տեղադրած ականների պայթյունից 21 թրքամետ զինյալ է զոհվել

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում քուրդ աշխարհազորայինների տեղադրած ականների պայթյունի հետևանքով
21 թրքամետ զինյալ է զոհվել,  գրում է ahvalnews.com կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ քրդերի կողմից ղեկավարվող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) տարածաշրջանից դուրս բերելու մասին Անկարայի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրից հետո թուրք զինվորականները և սիրիական դաշնակցային խմբավորումները վերահսկողություն են սահմանել սահմանակից Ռաս ալ Այն և Թել Աբյադ քաղաքների միջև խորն ընկած 120 կմ երկարությամբ շրջանի նկատմամբ:

Դրանից հետո Սիրիայից թրքամետ զինյալները տեղակայվել են Այն Իսսա քաղաքի հյուսիսային հատվածում և նրանց ու «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» միջև պարբերական փոխհրաձգություններ են սկսվել:

Գիշերվա ընթացքում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները փորձել են գրավել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերհսկողության տակ գտնվող գյուղերը, սակայն հայտնվել են ականապատ դաշտի ծուղակում։