գլխավոր Իրադարձային Սերգեյ Լավրովը հայտարարել է Իրաքում ՌԴ նավթընկերությունների կողմից 13 մլրդ դոլարի ներդրումների...

Սերգեյ Լավրովը հայտարարել է Իրաքում ՌԴ նավթընկերությունների կողմից 13 մլրդ դոլարի ներդրումների մասին

Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է Էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ միասին: Դա ե՛ւ ԼՈւԿՕՅԼ-ն Է, ե՛ւ «Ռոսնեֆտ»-ը, ե՛ւ «Գազպրոմ նեֆտ»-ը, ե՛ւ «Բիշնեֆտ»-ը:

Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները: Նախարարի խոսքով՝ «ե՛ւ մեր, ե՛ւ իրաքցի գործարարների միջեւ առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:

Նա նաեւ հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները: Լավրովի խոսքով՝ «մեր երկիրն ավանդաբար խաղացել եւ շարունակում Է շատ կարեւոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման եւ անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:

Լավրովը նշել Է, որ տեսանելի ապագայում պլանավորվում Է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ: «Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ եւ առարկայորեն կքննարկվեն»,-ասել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Իր կողմից Հուսեյնը հայտարարել Է ՕՊԷՔ+ի շրջանակներում Իրաքի եւ Ռուսաստանի լավ համակարգման մասին: «Մեր երկրների միջեւ լավ դրական համակարգում Է իրականացվում, ինչը միայն մեծացնում Է այդ ձեւաչափի արդյունավետությունը»,-ընդգծել Է Իրաքի ԱԳ նախարարը։