գլխավոր Գլխավոր Չարեքտար գյուղի տները այրել են ոչ թե գյուղացիները, այլ դրանք թալանած մեր...

Չարեքտար գյուղի տները այրել են ոչ թե գյուղացիները, այլ դրանք թալանած մեր հայրենակիցները․ Կամո Սարգսյան

Այսօր լուր տարածվեց, որ Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի բնակիչներն այրել են իրենց տները, այնուհետև իմացել, որ դրանք չեն անցնելու Ադրբեջանին։ Onnet.am-ը կապվեց համայնքի ղեկավար Կամո Սարգսյանի հետ։ Համայնքի ղեկավարը հաստատեց, որ համայնքում տներն այրված են, իր տունն էլ քանդված, բայց թե ով է քանդել՝ չգիտի․

«Սկզբում որ ասեց Շահումյանի ամբողջ շրջանը հանձնում են, ու չորս օր ժամանակ էր մնացել, գյուղացիներն ով ինչ հասցրեց վերցրեցին իրենց տներից ու գյուղից դուրս եկան։ Մի մասն էլ ուղղակի խուճապահար փախավ։ Բայց էդ ժամանակ ոչ ոք իր տունը չի այրել, հնարավոր է մեկ-երկու հոգի»։

Կամո Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տների մեծամասնությունն այրել են Վարդենիսից թափանցած մեր հայրենակիցները, որոնք թալանել են անտեր մնացած տները, դուրս գալուց էլ՝ հրդեհել են դրանք։

«Իմ տունն էլ քանդած է, բայց թե ով է քանդել, տեղյակ չեմ։ Մինչև երեկ էլ հանձնվող գյուղերի ցուցակում էր մեր գյուղը։ Այսօր ժամանեցի գյուղ ընկերոջս հետ, տեսանք, որ տամոժնյան մեր գյուղից վերև ա դրած»։

Կամո Սարգսյանը դեռ չգիտի՝ ինչ է լինելու գյուղի ճակատագիրը, մարդիկ հիմա այնտեղ չեն ապրում, ու չգիտի՝ դեռ կապրեն, թե չէ։