գլխավոր Իրադարձային Այսուհետ Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Այսուհետ Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետություն այսուհետ կարելի է մուտք գործել միայն մեկ ճանապարհով.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9_ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- ասված է հայտարարության մեջ: