գլխավոր Իրադարձային Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին. Մանե Գեւորգյանը մոտեցավ Գեղամ...

Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին. Մանե Գեւորգյանը մոտեցավ Գեղամ Մանուկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը քիչ առաջ մոտեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 2 օր է՝ Կառավարության դիմաց հացադուլ է անում։ Այս մասին հայտնում է News.am-ը:

«Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին, ինքն էլ հարցնում էր՝ ոնց են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գեւորգյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մոտենում, խոսնակն ասաց. «Վարչապետն աշխատանքի է հիմա»։

Մանե Գեւորգյանին շարունակեց Գեղամ Մանուկյանը, շեշտելով՝ ինքն ակնկալիք չունի, որ վարչապետը կմոտենա, կզրուցի. «Որովհետեւ կարծում եմ՝ մեր զրույցից բան չի փոխվելու»։