գլխավոր Սպորտ ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի կոչման թեկնածուները

ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի կոչման թեկնածուները

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է տարվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնող խաղացողների ցուցակը: Մրցանակները կհանձնվեն  ՖԻՖԱ-ի  մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 17-ին:

Թեկնածուների ցանկն այսպիսին է.

Տիագո Ալկանտարա (Իսպանիա / «Բավարիա» / «Լիվերպու»լ)

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա / «Յուվենտուս»)

Կեվին դե Բրույնե (Բելգիա / «Մանչեսթեր Սիթի»)

Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան / Մյունխենի «Բավարիա»)

Սադիո Մանե (Սենեգալ / «Լիվերպուլ»)

Կիլիան Մբապպե (Ֆրանսիա / «Պարի Սեն Ժերմեն»)

Լիոնել Մեսսի (Արգենտինա / «Բարսելոնա»)

Նեյմար (Բրազիլիա / «Պարի Սեն Ժերմեն»)

Սերխիո Ռամոս (Իսպանիա / «Ռեալ Մադրիդ»)

Մոհամեդ Սալահ (Եգիպտոս /  «Լիվերպուլ»)

Վիրջիլ վան Դեյկ (Նիդեռլանդներ /«Լիվերպուլ»)

Լավագույն դարպասապահի կոչման թեկնածուներ.

Ալիսոն Բեքեր (Բրազիլիա / «Լիվերպուլ»)

Տիբո Կուրտուա (Բելգիա / «Ռեալ Մադրիդ»)

Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա / «Պարի Սեն Ժերմեն»)

Մանուել Նոյեր (Գերմանիա / «Բավարիա»)

Յան Օբլակ (Սլովենիա / «Ատլետիկո Մադրիդ»)

Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա / «Բարսելոնա»)

Լավագույն մարզչի կոչման հավակնորդներ.

Մարսելո Բիելսա (Արգենտինա / «Լիդս Յունայթեդ»)

Հանս-Դիտեր Ֆլիկ (Գերմանիա / «Բավարիա»)

Յուրգեն Կլոպ (Գերմանիա / «Լիվերպուլ»)

Խուլեն Լոպետեգի (Իսպանիա / «Սևիլիա»)

Զինեդին Զիդան (Ֆրանսիա / «Ռեալ Մադրիդ»)