գլխավոր Գլխավոր Շուշին հանձնելը քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով (տեսանյութ)

Շուշին հանձնելը քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով (տեսանյութ)

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այսօր ասուլիս է տվել SputnikNews-ի սրահում՝ խոսելով Շուշիի մասին:

«Սա ավելի շատ քաղաքական որոշում էր, քան ռազմական: Ինձ համար դժվար է գնահատել այդ որոշումը, քանի որ միայն Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարությունը գիտեր անվտանգության պաշարը, գուցե, ռեսուրսները վերջացել էին ու իրավիճակը կարող էր ավելի վատանալ»:

Նրա խոսքով՝ փաստաթղթի ստորագրման պահին քաղաքում եղել են ՊԲ ստորաբաժանումները: Բայց առաջնագծից ստացված հաղորդումների համաձայն, մարտերը այդ պահին շարունակվում էին: Նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում մոտ 400 հոգի կար, որ պատրաստ էր մտնել քաղաք «մաքրման աշխատանքների»:

Ընդ որում, նրա խոսքով՝ Ալիևի՝ Շուշին գրավելու հայտարարության պահին, միայն սահմանափակ քանակությամբ դիվերսանտներ էին մտել քաղաք: Ինչ վերաբերում է Շուշիի պաշտպանությանը, գործողությունները ղեկավարում էր Ղարաբաղի պաշտպանության նախարարը, այնտեղ էր նրա տեղակալը: Բայց ինչ վերաբերում է Հադրութին, պետք է խոստովանել, որ թույլ են տրվել սխալներ, այն ռազմական կորուստ էր: