գլխավոր Գլխավոր Սիրիայից տեղափոխվածներն ու ահաբեկիչները կվերաբնակեցվեն Արցախում․ Սեմյոն Պեգով

Սիրիայից տեղափոխվածներն ու ահաբեկիչները կվերաբնակեցվեն Արցախում․ Սեմյոն Պեգով

Հղում անելով Ստամբուլում ու Սիրիայում գտնվող իր աղբյուրներին՝ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն իր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Թուրքիան աշխատանքներ է տանում Արցախի վերաբնակեցման համար։ Նրա խոսքով պրոթուրքական ծայրահեղական իսլամիստներն ու «Գորշ Գալերը», որոնք տեղակայված են Իդլիբում, վաղ թե ուշ կմաքրվեն այդ տարածքից ռուսական ուժերի կողմից։ Սակայն Թուրքիան էլ իր հերթին չի ցանկանում նրանց տեսնել իր տարածքում։ Ադրբեջանցիներն էլ շատ լավ հասկանում են, որ Արցախում վաղ թե ուշ կարող է նորից պատերազմ բռնկվել ու չեն շտապում լքել հարմարավետ Բաքուն ու տեղափոխվել հրավտանգ Արցախ։ Դրանից ելնելով Անկարան ու Բաքուն ցանկանում են այդ տեղերում տեղավորել Սիրիայից տեղափոխվածներին, նրանց խոստանալով արտոնյալ պայմաններ ու ֆինանսավորում։ Դրանց կորիզը կարող են դառնալ այն ահաբեկիչները, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Արցախ։ Պեգովը վստահեցնում է, որ նրանք ոչ մի տեղ չեն անհետացել ու շարունակում են գտնվել Արցախում։