գլխավոր Քաղաքականություն Վայոց Ձորի մարզում կփորձարկվեն էլեկտրաշչակները

Վայոց Ձորի մարզում կփորձարկվեն էլեկտրաշչակները

ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ վաղը՝ ժամը 14։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արփի, Արենի, Չիվա, Ագարակաձոր, Աղավնաձոր, Հորս, Շատին, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա, Խաչիկ, Ազատեկ, Զառիթափ, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Գնդեվազ բնակավայրերում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ: Խնդրում ենք չանհանգստանալ։