գլխավոր Քաղաքականություն Իսրայելի բանակն ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա շրջաններին

Իսրայելի բանակն ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա շրջաններին

 Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել Է Դամասկոսի նահանգի հարավի վրա:

Ինչպես հաղորդում Է սիրիական «Ալ Վաթան» թերթը, նշանակետը եղել Է Մանեե բարձունքը, որը գտնվում Է Էլ-Կունեյտրայից դեպի հարավ: Դամասկոսում հայտարարել են, որ հարվածների մի մասը հաջողվել Է ետ մղել, բայց ռմբակոծությունը նյութական վնաս Է հասցրել:

Սիրիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով: Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով թշնամիների ձեռքը ժամանակակից սպառազինություններ հայտնվել թույլ չտալու ձգտմամբ:

Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբալլահ» շարժման մասին Է, որը տարածաշրջանում կռվում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Սիրիայի զինվորականների եւ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերին Դամասկոսի շրջանում հարված հասցնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: