գլխավոր Քաղաքականություն «Ամերիկան ​​վերադարձել է. մարտահրավեր՝ հակառակորդներին, համագործակցություն՝ ավանդական դաշնակիցների հետ». Բայդենը հայտարարել է,...

«Ամերիկան ​​վերադարձել է. մարտահրավեր՝ հակառակորդներին, համագործակցություն՝ ավանդական դաշնակիցների հետ». Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ն աշխարհում առաջատար դեր է խաղալու

ԱՄՆ նախագահական ընտրություններում իրեն հաղթող համարող Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ ամերիկյան հաջորդ վարչակազմը մարտահրավեր է նետելու հակառակորդին և չի մերժելու դաշնակիցներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ամերիկան վերադարձել է: Աշխարհում առաջատար դեր ենք խաղալու և դրանից հետ չեք կանգնելու, չենք մերժելու մեր դաշնակիցներին, պաշտպանելու ենք մեր արժեքները»,- նշել է Բայդենը, որը հաղթող է ճանաչվել ԱՄՆ առաջատար լրատվականների գնահատականների համաձայն: 

«Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել մեր հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ: Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է Բայդենը, այնուհետև ներկայացրել իր վարչակազմի պաշտոնների հիմնական թեկնածուներին, որոնք պատասխանատու են լինելու արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար: 

«Նրանք մարմնավորում են իմ հիմնական համոզմունքները, ըստ որոնց՝ Ամերիկան ամենաուժեղն է, երբ իր դաշնակիցների հետ է աշխատում: Ընդհանուր առմամբ, այս թիմը վերջին տարիներին ազգային անվտանգության և դիվանագիտության ոլորտներում ամենակարևոր ձեռքբերումերից մեկին է հասել: Չնայած, որ թիմն անգերազանցելի փորձ և ձեռքբերումներ ունի, այն նաև մերժում է գաղափարները, թե առանց մեր սովորությունները փոխելու չենք կարող դիմակայել հին մտածելակերպի մարտահրավերներին»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: