գլխավոր Գլխավոր Ադրբեջանական զորքն այսօր մուտք գործեց Քարվաճառ

Ադրբեջանական զորքն այսօր մուտք գործեց Քարվաճառ

Այսօր, Քարվաճառն ազատագրած Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, ադրբեջանական զորքը մուտք գործեց Քարվաճառ, առանց մի փամփուշտ անգամ կրակելու։

Զորքի անխափան տեղաշարժի համար կատարվել են ճանապարհների ականազերծման աշխատանքներ, հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Երեկ Քարվաճառից շարասյունով դուրս բերվեցին հայկական վերջին զորամիավորումները։ Հայկական ուժերը դուրս գալուց առաջ պայթեցրել էին ռազմական նշանակության ենթակառուցվածքները։

Մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի հրամանատարն ասել է, որ ամբողջ պատերազմի ընթացքում իրենց ոչ մի սանտիմետր չեն զիջել թշնամուն։ Այժմ հանում զորքերն առաջնագծից, որպեսզի տեղափոխվեն Հայաստան։ Մի քանի օրից կհանձնվի նաև Քաշաթաղի շրջանը։