գլխավոր COVID-19 Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից

Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից

Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ։ Sputnik-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վաղը մենք COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման նոր պայմանագիր կհաստատենք։ Գործարքը թույլ է տալիս մեզ գնել Moderna-ի կողմից արտադրված մինչև 160 միլիոն դոզա պատվաստանյութ», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Նշվում է, որ Moderna-ի փորձարարական պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի COVID-19-ի կանխարգելման գործում:

Նշենք, որ Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել COVID-19 դեմ պատվաստանյութի մոտ 20 միլիոն դեղաչափ։ Moderna ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։