գլխավոր Քաղաքականություն Բեռլինը պատասխանել է Անկարայի մեղադրանքներին. Միջերկրական ծովում գերմանացի զինվորները գործել են ըստ...

Բեռլինը պատասխանել է Անկարայի մեղադրանքներին. Միջերկրական ծովում գերմանացի զինվորները գործել են ըստ հարկի

Բեռլինը պատասխանել է Անկարայի արձագանքին՝ կապված  Միջերկրական ծովում գերմանական ֆրեգատի կողմից թուրքական բեռնանավը կանգնեցնելու և խուզարկելու հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik լրատվական գործակալությունը։

Նոյեմբերի 22-ին Միջերկրական ծովում Եվրամիության «Իրինի» (հուն․` խաղաղություն) առաքելության շրջանակներում ստուգումներ իրականացնող գերմանական ֆրեգատի կողմից կանգնեցված բեռնանավը կասկածվում էր դեպի Լիբիա զենք տեղափոխելու մեջ։ Գերմանացի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը: 

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը պնդում է, որ գերմանացի զինվորները գործել են ըստ հարկի, և որ Անկարայի կողմից առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

Կրամպ-Կարենբաուերն ասել է. «Գերմանացի զինվորները գործել են ԵՄ «Իրինի» գործողության լիազորությունների շրջանակներում։ Զինվորներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»:

Անկարայի կողմից արված հայտարարության մեջառանց «դրոշի պետության» (flag state) համաձայնության, «Իրինի» առաքելության նավ բարձրանալը որակվել էր որպես «անօրինական» պահվածքԱնկարայի կողմից հնչեցված քննադատություններից հետո ԵՄի և Իտալիայի դեսպանները և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունև թուրքական նավի դեմ «Իրինի» գործողությունը քննադատող բողոք էր ներկայացվել: