
Աֆրինում Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է, որ Թուրքիան սկսել է գրանցել Սիրիայում թուրքմեն բնակիչներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Արցախ՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ:
Այդ կերպ, Թուրքիան ուզում է փոխել տարածաշրջանի էթնոգրաֆիկ քարտեզը։
Հիշեցնենք, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործեց Սիրիայից բերված շուրջ 4000 թուրքմեն վարձկան-ահաբեկիչներ: Sky news-ի տեղեկության համաձայն՝ Անկարան մտադիր է ահաբեկիչների ընտանիքներին տեղափոխել գրավված տարածքներ: