գլխավոր Իրադարձային ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Լուսակերտի ուսումնական կենտրոնում

ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Լուսակերտի ուսումնական կենտրոնում

 Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 24-ին այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, առկա ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը:

Նախարարի ժամանակացույցում նախատեսված են նաև մարզային այցեր։