գլխավոր Գլխավոր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլը։

Զրույցների ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նոյեմբերի 21-ին ռուսական միջկառավարական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքները։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների կատարած աշխատանքն ու հումանիտար օգնության տրամադրումը բնակչությանը։

Քննարկվել է նաև տնտեսական համագործակցության բնույթի հարցեր, այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակման քայլերը։