
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Նա նշել է, որ Ղամբարյանը դիմում է ներկայացրել, սակայն այն դեռևս չի հաստատվել։
Նշենք, որ Ղամբարյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 29-ին։ Ղամբարյանի ազատումը պետք է հաստատի վարչապետը։
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի ազատումից հետո պաշտոնից ազատման դիմում էր գրել նա7 մյուս փոխնախարարը՝ Գաբրիել Բալայանը։