գլխավոր Իրադարձային The Guardian․ Դարվինի երկու ձեռագրերը կորել են Քեմբրիջի համալսարանի գրադարանից

The Guardian․ Դարվինի երկու ձեռագրերը կորել են Քեմբրիջի համալսարանի գրադարանից

Ենթադրվում է, որ անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի երկու ձեռագրերը կորել են Քեմբրիջի համալսարանի գրադարանից, գրում է The Guardian-ը:

Ըստ հրատարակության, 2000 թվականից ի վեր գրադարանի աշխատակիցները մտածում էին, որ Դարվինի տետրերը, որոնք հնարավոր չէ գտնել, տեղափոխվել են արխիվի սխալ հատված:

Դրանից հետո արխիվից հանվել են երկու տետրերը՝ լուսանկարելու համար, որից հետո պարզվել է, որ «ձեռագրերով փոքրիկ կապույտ տուփը չի վերադարձվել իր տեղը»:

Ըստ գրադարանի ներկայացուցիչների`դժվար է գնահատել բացակայող ձեռագրերի արժեքը, բայց դա կարող է կազմել մի քանի միլիոն ֆունտ: