գլխավոր Գլխավոր Վերջին մեկ օրվա ընթացքում 1895 փախստական է ​​վերադարձել Արցախ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Վերջին մեկ օրվա ընթացքում 1895 փախստական է ​​վերադարձել Արցախ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Վերջին մեկ օրվա ընթացքում 1895 փախստական է ​​վերադարձել Լեռնային Ղարաբաղ, ընդհանուր առմամբ, ավելի քան 13 հազար բնակիչ վերադարձել են իրենց բնակության վայրեր խաղաղապահների աջակցությամբ, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը: Օրվա ընթացքում 1895 փախստականներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով, Հայաստանի տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 13,000 բնակիչներ արդեն վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ», – նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։