գլխավոր Գլխավոր Արցախյան հակամարտության գոտում իրավիճակը կայունանում է․ Պուտին

Արցախյան հակամարտության գոտում իրավիճակը կայունանում է․ Պուտին

Արցախյան հակամարտության գոտում իրավիճակը կայունանում է,ասել է Պուտինը արտասահմանյան պետությունների դեսպանների կողմից հավատարմագրերը հանձնելու արարողությանը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ զգալի ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման գործընթացում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռք բերած առանցքային համաձայնություններից հետո:

«Այժմ նշված հայտարարության համաձայն տարածաշրջան ուղարկված ռուսական խաղաղապահ զորամիավորումը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, ուղեկցում է փախստականների վերադարձը և հումանիտար օգնությանը: Իրավիճակը հիմնականում կայունանում է», – Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը: